Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evro belgia
A A
Սպորտ

Բելգիան Սանկտ Պետերբուրգում ջախջախեց Ռուսաստանին. Եվրո-2020

Ֆուտբոլի Եվրոպայի 2020թ առաջնության B խմբի երկրորդ խաղում Բելգիայի հավաքականը հաղթեց Ռուսաստանի ընտրանուն:

Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացեց բելգիացի Ռոմելու Լուկակուն: 34-րդ րոպեին Թոմաս Մենյեն երկրորդ գնդակն ուղարկեց տանտերերի դարպասը: Հանդիպման վերջակետը դրեց նույն Ռոմելու Լուկակուն, որը խաղավարտից երկու րոպե առաջ եռապատկեց հաշիվը` 3:0:

 

Բելգիայի հավաքականն այս հաղթանակից հետո վաստակեց 3 միավոր և հավասարվեց Ֆինլանդիայի ընտրանուն, որն այսօր հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթել էր Դանիայի ազգային թիմին:

 

Խաղի վիճակագրություն

Բելգիա - Ռուսաստան

62 % Գնդակի տիրապետում 38 %

9 Հարվածներ 5

16 Խախտումներ 10

2 Անկյունայիններ 4

0 Խաղից դուրս 4