Արտակարգ դեպք խաղի ժամանակ․ դանիացի ֆուտբոլիստ Քրիստիան Էրիկսենը կորցրեց գիտակցությունը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴանիայի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը Եվրո-2020-ի Ֆինլանդիայի հետ խաղի ժամանակ անսպասելի վայր է ընկել և կորցրել գիտակցությունը: Բժիշկներն նախ խաղադաշտում երկար ժամանակ սրտի մերսում են կատարել: Այնուհետև դանիացի ֆուտբոլիստները պատգարակով իրենց խաղընկերոջը տեղափոխել են հանդերձարան: Ամբողջ մարզադաշտը շունչը պահած հետեւում էր։
Հանդիպումը ընդհատվել է անորոշ ժամանակով: Հնարավոր է, որ այն ընդհանրապես հետաձգվի: Նշենք, որ սա Եվրոպայի առաջնության թվով 3-րդ հանդիպումն է, որն անցկացվում է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում:
Քիչ առաջ պաշտոնապես հաղորդվեց, որ հիվանդանոց տեղափոխված ֆուտբոլիստի վիճակը կայունացել է։
Following the medical emergency involving Denmark’s player Christian Eriksen, a crisis meeting has taken place with both teams and match officials and further information will be communicated at 19:45 CET.
— UEFA (@UEFA) June 12, 2021
The player has been transferred to the hospital and has been stabilised.