Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evro uels
A A
Սպորտ

Ուելսի և Շվեյցարիայի հավաքականները չորոշեցին հաղթողին. Եվրո-2020

Ֆուտբոլի Եվրոպայի 2020թ առաջնության A խմբի երկրորդ խաղում միմյանց հետ հանդիպեցին Ուելսի և Շվեյցարիայի հավաքականները: Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1:

Խաղի 49-րդ րոպեին շվեյցարացի Բրեել Էմբոլոն անկյունային խաղարկումից հետո գլխի հարվածով բացեց հաշիվը:

74-րդ րոպեին արդեն ուելսցիները արդյունավետ խաղարկեցին անկյունայինը և Կիֆեր Մուրը գլխի հարվածով գրավեց մրցակցի դարպասի հեռավոր անկյունը:

85-րդ րոպեին Մարիո Գավրանովիչը երկրորդ անգամ գրավեց շվեյցարացիների դարպասը, սակայն VAR համակարգը ցույց տվեց, որ նա խաղից դուրս վիճակում էր:
Այդպիսով, առաջին տուրից հետո A խմբի առաջատար դարձավ Իտալիայի հավաքականը, որը երեկ 3:0 հաշվով հաղթել էր Թուրքիային: Ուելսն ու Շվեյցարիան 1-ական միավորով բաժանում են 2-3-րդ հորիզոնականները:

Խաղի վիճակագրություն

Ուելս – Շվեյցարիա
38 % Գնդակի տիրապետում 62 %
9 Հարվածներ 18
14 Խախտումներ 5
4 Անկյունայիններ 12
0 Խաղից դուրս 4