Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess (2)
A A
Սպորտ

Շանթ Սարգսյանը հաղթեց առաջատարին և գլխավորեց աղյուսակը. շախմատի Ջերմուկի մրցաշար

Ջերմուկում անցկացվող շախմատի Ստեփան Ավագյանի հուշամրցաշարը մոտենում է ավարտին:

Մրցաշարային աղյուսակը 7 տուրից հետո գլխավորում է գրոսմայստեր Շանթ Սարգսյանը, որը ընթացիկ պարտիայում հաղթելով նախկին առաջատար Դավիթ Պարավյանին, վաստակեց 4,5 միավոր և դարձավ միանձնյա առաջատար: Այնուհետև գալիս են 4 շախմատիստներ` Դավիթ Պարավյանը, Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը և Սամվել Տեր-Սահակյանը, որոնք ունեն 4-ական միավոր:

Մրցանակային տեղերի համար պայքարին կարող են միանալ անգամ 3,5-ական միավորով 6-7-րդ տեղերը բաժանող Արամ Հակոբյանն ու ամերիկահայ Սամուել Սևյանը, քանի որ այսօր նախատեսված 8-րդ տուրում առաջատարները հանդիպելու են իրար հետ և միանշանակ միավոր են կորցնելու: Առավել սկզբունքային նշանակություն ունեն Շանթ Սարգսյան – Սամվել Տեր-Սահակյան և Տիգրան Հարությունյան – Դավիթ Պարավյան պարտիաները։