Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՍՖ-ն պարզաբանումներ է պահանջում

Սպորտ
97c3f500664a9219743c838c6f6f6a40

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան բաց նամակ է հղել սիրողական սամբոյի միջազգային, մայրցամաքային և ազգային ֆեդերացիաներին եւ իր անհամաձայնությունը հայտնել 2010 թ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 4-ը Պեկինում անցկացված «Սպորտակորդ»` մարտարվեստի 1-ին համաշխարհային խաղերի կազմակերպող պատվիրակությանը:

Մարտարվեստի առաջին համաշխարհային խաղերին սիրողական սամբոյի միջազգային ֆեդերացիան (FIAS) հրավերով Հայաստանից մասնակցել էր Վաչիկ Վարդանյանը: Սակայն FIAS-ը մեր մարզիկին հայտավորել էր ոչ թե մարտական, այլ մարզական սամբոյի մրցումներում (Վաչիկ Վարդանյանը բազմիցս արժանացել աշխարհի և եվրոպայի մրցանակակիր մարտական սամբոյում): Արդյունքում` Հայաստանը ներկայացնող միակ մարզիկը երեք գոտեմարտերում տարել էր ընդամենը մեկ հաղթանակ:

FIAS-ը մերժել է նաեւ Աշոտ Դանիելյանի մասնակցության հայտը, ով այս տարի նվաճել էր մարտական սամբոյի եվրոպայի չեմպիոնի կոչումը:

Հաշվի առնելով այս փաստերը, Հայաստանի սամբոյի ֆեդերացիան գտնում է, որ FIAS-ը պետք է պաշտոնական կայքէջում տեղադրի սիրողական սամբոյի միջազգային ֆեդերացիայի արտակարգ` 21-րդ կոնգրեսի նյութերը, բացի այդ «Մարտարվեստի առաջին համաշխարհային խաղերի կանոնակարգի ու ընթացակարգի մասին» պարզաբանումներ տա: