18 վնասվածք` 4 տարում
Ֆուտբոլի Անգլիայի հավաքականի երկու առաջատար հարձակվողներ միանգամից վնասվածք են ստացել եւ առաջիկայում չեն կարող օգնել թիմին:
Եվրո-2012-ի Անգլիա - Բուլղարիա ընտրական հանդիպման (4:0) հերոս Ջերմեյն Դեֆոն, որը այդ խաղում երեք գոլի հեղինակ էր դարձել, Շվեյցարիայի հետ խաղում վնասել էր ծունկը: Բժշկական վերջին զննումը ցույց է տվել, որ այն բուժելու համար կպահանջվի 3, այլ ոչ թե նախապես հայտարարած 1 ամիս:
Նույն խաղին անգլիացիների մյուս հարձակվող Թեո Ուոլկոտը ուժեղ հարված էր ստացել ոտքին, որից հետո նա ստիպված լքեր էր խաղադաշտը: Նա այժմ բուժման կուրսեր է անցնում եւ առնվազը 7 շաբաթ չի կարող խաղալ: Ի դեպ, վիճակագիրների հաշվարկով Թեո Ուոլկոտը վերջին 4 տարիների ընթացքում ... 18 անգամ վնասվածք է ստացել:
Այդպիսով, հոկտեմբերի 12-ին նախատեսված Չեռնոգորիայի ընտրանու հետ ընտրական խաղին Անգլիայի հավաքականի հարձակման գիծը լիովին փոփոխված տեսք կունենա: