
A
A
Պատվաստումների ցուցանիշը հատել է 50 հազարի շեմը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների ցուցանիշը հատել է 50 հազարի շեմը: 08.06.2021 թվականի դրությամբ` կատարվել է 50228 պատվաստում՝ հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Հիշեցնենք, որ «ԱստրաԶենեկա»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:
Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար: