Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քարամյանները կավարտե՞ն կարիերան

Սպորտ
5ad5c25601aa5e22f556edb5cc22252b

Արտավազդ եւ Արման Քարամյանները չնայած մեծ համբավ ունեն Ռումինիայի առաջնությունում, սակայն այս մրցաշրջանում նրանք դժվար թե կարողանան պայմանագիր կնքել ռումինական որեւէ ակումբի հետ: Նման հետեւության է հանգել cancan ամսագիրը:

Ըստ լրատվամիջոցի հայ լեգեոնականները չափից բարձր աշխատավարձ են պահանջել ակումբներից, որի պատճառով էլ չեն կարողացել նոր թիմ գտնել ամառային արձակուրդների ժամանակ:

«Նրանք ցանկանում էին միասին խաղալ, բացի այդ ամսական պահանջում էին 10000-ական եվրո աշխատավարձ: Եղբայրները համարյա համաձայնության էին եկել «Աստրա Պլոեշտի» ակումբի հետ, սակայն երբ թիմի գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցան (Հայաստանի եւ «Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչ - հեղ.) պաշտոնանկ արվեց, բանակցությունները դադարեցին», - գրում է cancan-ը:

Ամսագրի ունեցած տվյալներով, եթե Քարամյան եղբայրներին չհաջողվի այս աշնանը նոր թիմ գտնել, ապա կավարտեն ֆուտբոլիստի կարիերան եւ հնարավոր է անցնեն մարզչական գործունեության, քանի որ նրանք այժմ մասնակցում են Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից կազմակերպվող մարզչական դասընթացին, որն ավարտվելու է այս տարվա դեկտեմբերին: