Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կլգխավորի Դավիթ Նալբանդյանը

Սպորտ
909886aa308f622e055693cfac2ece83

Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը իր երկրի հավաքականի կազմում կմասնակցի 2010 թ Դեւիսի գավաթի խաղարկության Ֆրանսիայի ընտրանու հետ կիսաեզրափակիչ հանդիպմանը:

Ինչպես տեղեկացնում են արգենտինական լրատվամիջոցները, թենիսի Արգենտինայի հավաքականի ավագ Մոդեստո Վասկես Տիտոն թիմ է հրավիրել 5 թենիսիստի: Դավիթ Նալբանդյանը եւ Խուան Մոնակոն հանդես կգան մենախաղերում, իսկ Էդուարդո Շվանկը եւ Օսորիո Սեբալյոսը` զուգախաղում: Երիտասարդ թենիսիստ Ֆեդերիկո Դել Բոնիսը նրանց կօգնի մարզումների ժամանակ` որպես «խորհրդանշական մրցակից»:

Նշենք, որ Դեւիսի գավաթի Ֆրանսիա - Արգենտինա կիսաեզրափակիչ հանդիպումը կկայանա Լիոնում, սեպտեմբերի 17-19-ին: