Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+karapetyan 7.06.
A A
Սպորտ

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հանդես կգա «Նոայում»

Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը երկկողմանի համաձայնությամբ լուծարել է ֆուտբոլիստ Ալեքսանդր Կարապետյանի պայմանագիրը: Ինչպես տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը, վերջինս թիմին միացել էր 2021թ ձմռանը: «Արարատ-Արմենիայի» կազմում նա մասնակցել է 12 խաղի և դարձել 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը հանդես կգա Երևանը ներկայացնող մեկ այլ թիմում` «Նոայում»: Այդ մասին արդեն տեղեկացնում է Հայաստանի փոխչեմպիոնի ֆեյսբուքյան էջը: 33-ամյա ֆուտբոլիստը և ակումբն այսօր պայմանագիր են կնքել: