Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evro 1
A A
Սպորտ

Եվրո-2020-ում հանդես կգան 42 երկրների ակումբների ֆուտբոլիստներ. Հայաստանը չկա այդ ցանկում

Ֆուտբոլի Եվրոպայի 2020թ մասնակից 24 հավաքականներն այսօր ներկայացրել են վերջնական հայտերը:

Ինչպես նշում են վիճակագրերը, առաջիկա մրցաշարում բոլորից շատ ֆուտբոլիստներ գործուղել են Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբները` 120 ֆուտբոլիստ: Դա 5 հավաքական թիմ է կազմում (յուրաքանչյուր երկիր կարող է հայտավորել 23 ֆուտբոլիստ):

Երկրորդ տեղում Գերմանիայի Բունդեսլիգան է, որի 89 ներկայացուցիչ հանդես կգա Եվրո-2020-ում: Երրորդ տեղում Իտալիայի Ա սերիան է` 71 ֆուտբոլիստ: Ընդհանուր առմամբ առաջնությանը հայտավորվել են 42 ազգային առաջնությունների խաղացողներ: Հայաստանի առաջնությունը ներկայացուցիչ չունի: 

Ֆուտբոլային ակումբներից Եվրո-2020-ում բոլորից շատ մասնակից կունենա Լոնդոնի «Չելսին», որի 17 ֆուտբոլիստ հանդես կգան 10 տարբեր երկրների հավաքականում: Այս ցուցանիշով երկրորդը Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» է` 15 խաղացող 8 հավաքականում: Եվրո-2020-ում 14 մասնակից կունենա Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան», սակայն նրանք կներկայացնեն ընդամենը 4 երկիր:

Եթե որոշենք մեկ հավաքականում բոլորից շատ ֆուտբոլիստ ունեցող ակումբին, ապա առաջին տեղը կզբաղեցնի Կիևի «Դինամոն», որը 10 խաղացող է գործուղել Ուկրաինայի ազգային թիմ: Յուրահատուկ ռեկորդ է սահմանել իտալական «Ատալանտան», որի 8 ֆուտբոլիստներ հանդես կգան 8 տարբեր հավաքականներում:

Ընդհանուր առմամբ Եվրո-2020-ում ներկայացուցիչ կունենան 210 ակումբ: