Բացել լրահոսը Փակել լրահոսը
Խաչատուր Սուքիասյան
A A
Պաշտոնական

Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցներից ոչ ոք միջադեպի չի մասնակցել․ խոսնակ

Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը համացանցում տարածված տեղեկատվության վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով․

«Քիչ առաջ որոշ լրատվամիջոցներ, հղում կատարելով անհայտ ծագման տելեգրամյան ալիքին` լուր են տարածել, թե իբր Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցները բռնություն են գործադրել քաղաքացու նկատմամբ։ Հայտնում եմ, որ այդ տեղեկությունը բացարձակ սուտ է։ Խաչատուր Սուքիասյանի անվտանգության աշխատակիցներից ոչ ոք ոչ մի միջադեպի չի մասնակցել։

Սա հերթական կեղծիքն է, որի միջոցով հայտնի ուժերը իրենց սպասարկող զլմների միջոցով ցանկանում են սադրել և անվանարկել Խաչատուր Սուքիասյանին։ Լուրը տարածող լրատվամիջոցներից պահանջում եմ հեռացնել այդ կեղծ լուրը եւ հանդես գալ հերքմամբ»։

Նշենք, որ այսօր միջադեպ էր տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի Արմավիր այցի ժամանակ։ Մի քաղաքացին ինչ-որ բան էր ասել վարչապետի պաշտոնակատարի դեմ, ինչից հետո Փաշինյանի թիկնազորի աշխատակիցները, ըստ տեսանյութի, ծեծել էին քաղաքացուն։ Դրանից հետո լուրեր էին տարածվել, թե ծեծի ենթարկողները Խաչատուր Սուքիասյանի թիկնազորի անդամներն են։