
A
A
Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Վեսլի Սոյի հետ և այժմ կիսում է 3-8-րդ տեղերը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանը ներկայացնող շախմատիստ Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող շախմատի Superbet Chess Classic խոշոր մրցաշարի 2-րդ տուրում:
Մեր գրոսմայստերը մրցեց ամերիկացի Վեսլի Սոյի հետ: Պարտիան անցավ հավասար պայքարում և արդեն 30-րդ քայլին կողմերը հաշտություն կնքեցին:
Լևոն Արոնյանը ունի 1 միավոր և այժմ բաժանում է 3-8-րդ հորիզոնականները: Մրցաշարային աղյուսակը գլխավորում են ամերիկացի Ֆաբիանո Կարուանան ու ռումինացի Բոգդան-Դանիել Դեակը, որոնք այսօր հաղթանակ տարան և վաստակեցին 1,5-ական միավոր:
Վաղը նախատեսված 3-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի հենց առաջատարներից մեկի` Ֆաբիանո Կարուանայի հետ: