Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոփոխություններ խաղացանկերում

Սպորտ
5d7f5bc0698b3d182a125714deeaa0f8

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժինը փոփոխություններ է կատարել բարձրագույն եւ 1-ին խմբերի խաղացանկերում: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հայաստանի բարձրագույն խմբի 20-րդ տուրի սեպտեմեբրի 11-ին նշանակված «Գանձասար» - «Փյունիկ» հանդիպումը տեղափոխվել է սեպտեմբերի 14: Տուրի մնացած երեք խաղերը («Կիլիկիա» - «Բանանց», «Շիրակ» - «Ուլիս», «Միկա» - «Իմպուլս») կկայանան սեպտեմբերի 11-ին:

Հաշվի առնելով այն, որ սեպտեմբերի 9-ին եւ 11-ին Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը ընկերական հանդիպումներ է անցկացնելու Վրաստանի այդ տարիքային ընտրանու հետ, 1-ին խմբի 19-րդ տուրի «Փյունիկ-3» - «Բանանց-2» եւ 20-րդ տուրի «Շենգավիթ» - «Փյունիկ-3» հանդիպումները հետաձգվել են: