Բացել լրահոսը Փակել լրահոսը
196694084_174604154673334_5871408313992730696_n
A A
Պաշտոնական

Արցախի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաների համար նպաստ է նշանակվել

ՀՀ-ում Արցախի Օպերատիվ շտաբի սոցիալական ծառայությունների գրասենյակի՝ ՍԾՏԳ տարածքային բաժինների կողմից մայիս ամսում պետական նպաստ է նշանակվել 51 անձնական գործով, որից 7-ը՝ Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաների համար։
 
Վերահաշվարկ է կատարվել 12 անձնական գործում, ամուսնության միանվագ նպաստ է տրամադրվել 18 անձանց, ծննդյան միանվագ նպաստ՝ 39 նորածին երեխաների:
 
Տոն և հիշարժան օրերի կապակցությամբ տրվող օժանդակության համար ընդունվել և նշանակվել է 17 անձնական գործ։