Արսեն Ջուլֆալակյանը` արծաթե մեդալակիր
Աջակցիր «Ա1+»-ին74 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը Մոսկվայում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում արժանացավ արծաթե մեդալի:
Եզրափակիչում մեր մարզիկը մրցեց թուրք Սելջուկ Չեբիի հետ: Առաջին փուլն ավարտվեց Արսեն Ջուլֆալակյանի, իսկ երկրորդը` նրա մրցակցի հաղթանակով, ընդ որում երկու մարզիկներն պարզապես թույլ չտվեցին հնարք կատարել:
Երրորդ վճռական փուլում մեր մարզիկը հաղթելու ավելի լավ հնարավորություն ուներ, քանի որ պարտերում գործելու էր վերեւից: Սակայն նրան չհաջողվեց հնարք կատարել, իսկ ըմբշամարտի նոր կանոնակարգով նման դեպքում հաղթանակը շնորհվում է պաշտպանվող ըմբիշին: Արդյունքում, Սելջուկ Չեբին հռչակվեց աշխարհի չեմպիոն, իսկ Արսեն Ջուլֆալաքյանը արժանացավ արծաթե մեդալով:
Այսպիով` Մոսկվայում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցումներում մեր ըմբիշներն նվաճեցին 3 մեդալ` երկու արծաթե, մեկ` բրոնզե: