Բացել լրահոսը Փակել լրահոսը
նոոո
A A
Սպորտ

Հայաստանի ըմբիշները 7 մեդալ են նվաճել Խարկովի միջազգային մրցաշարում

Ուկրաինայի Խարկով քաղաքում կայացած Հովհաննես Սահակյանի անվան ըմբշամարտի հուշամրցաշարում մեր երիտասարդ ազատ ոճայինները նվաճել են 7 մեդալ:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, ոսկե մեդալակիր են դարձել 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը և 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը:

Լևիկ Միքայելյանը (61 կգ) և Սերգեյ Սարգսյանը (92 կգ) նվաճել են արծաթե, իսկ Նարեկ Հարությունյանը (70 կգ), Մուշեղ Մկրտչյանը (74 կգ) և Կնյազ Իբոյանը (79 կգ)` բրոնզե մեդալ:
Մեր հավաքականը մրցաշարին մասնակցել է 9 ըմբիշով: