A
A
Արսեն Ջուլֆալակյանը մտավ եզրափակիչ
Մոսկվայում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանից մրցագորգ մտավ հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը:
74 կգ քաշայինների մրցապայքարում նա մեկը մյուսի ետեւից հաղթեց համապատասխանաբար Ֆրանսիսկո Բարիոյին (Արգենտինա), Յուրե Կուհարին (Սլովակիա), Դանիյար Կոբոնովին (Ղրղըզստան), Տակեհիրո Կանակուբոյին (Ճապոնիա) եւ մտավ եզրափակիչ: Մեր ըմբիշը ոսկե մեդալի համար կմենամարտի թուրք մարզիկ Սելջուկ Չեբիի հետ: