Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks
A A
Սպորտ

Հովաննես Բաչկովին մեկ հաղթանակ է բաժանում օլիմպիական ուղեգրից

Փարիզում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում այսօր ասպարեզ դուրս կգան Հայաստանի 5 բռնցքամարտիկ:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մերոնցից առաջինը ռինգ դուրս կգա Եվրոպական խաղերի չեմպիոն, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Նա կմենամարտի ռուս Գաբի Մամեդովի հետ:

Հաղթելու դեպքում Հովհաննես Բաչկովը կապահովի օլիմպիական ուղեգիրը:

91 կգ քաշային Նարեկ Մանասյանը կմրցի բրիտանացի Չիվոն Կլարկի հետ: Գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը կհանդիպի ռուսաստանցի Իվան Վերասովի հետ:  

Երեկոյան հերթափոխին 69 կգ քաշային Անի Հովսեփյանին մրցակից է բաժին հասել Թուրքիայի ներկայացուցիչ Բուսերազ Սուրմենելին: 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, որն արդեն նվաճել է օլիմպիական ուղեգիր, կմենամարտի բրիտանացի Ջալալ Յաֆաի հետ: Հաղթելու դեպքում նա նվազագույնը կապահովի բրոնզե մեդալը: