A
A
Մրցակիցները հայտնի են
Ձյուդոյի Հայաստանի հավաքականը կմեկնի Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիո, որտեղ վաղը կմեկնարկի աշխարհի առաջնությունը:
Այդ խոշորագույն ստուգատեսում մեր հանրապետությունը կներկայացնեն 3 մարզիկ եւ 1 մարզուհի: Տղամարդկանց մրցումներին կմասնակցեն Հովհաննես Դավթյանը (60 կգ քաշային կարգ), Արմեն Նազարյանը եւ Համբարձում Տոնոյանը (երկուսն էլ 66 կգ), կանանց` Գայանե Հարությունյանը (48 կգ):
Մեր մարզիկները ելույթ կունենան մրցումների վերջին օրը` սեպտեմբերի 12-ին: Առաջին փուլում Հովհաննես Դավթյանի մրցակիցը կլինի Հոնկոնգի ներկայացուցիչ Կին Թին Յուն, Արմեն Նազարյանինը` վենեսուելցի Ռիկարդո Վալդերաման, Գայանե Հարությունյանինը` վիետնամուհի Նգո Տու Վանը: Համբարձում Տոնոյանի մրցակիցը կլինի Սերգեյ Լիմ (Ղազախստան) - Դենիս Կոզլով (Լատվիա) զույգի հաղթողը: