Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը չի մեկնի Բիլբաո

Սպորտ
22ad58bb927f003cbed9cfb8d7b8a502

Շանհայում ավարտվեց Chess Masters մրցաշարի որակավորման փուլը:

Վերջին, 6-րդ տուրում կայացած երկու պարտիաններն էլ խաղաղ ավարտվեցին. Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ալեքսեյ Շիրովի (Իսպանիա), իսկ Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան)` չինացի Վան Հաոյի հետ:

Առաջին տեղը 13 միավորով զբաղեցրեց Ալեքսեյ Շիրովը, որն առաջինը նվաճեց Բիլբաոյում կայանալիք Chess Masters մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիր: Լեւոն Արոնյանը եւ Վլադիմիր Կրամնիկը վաստակեցին 7-ական միավոր եւ բաժանեցին 2-3-րդ տեղերը: Եզրափակիչ փուլի երկրորդ ուղեգրի տիրոջը որոշելու համար նրանց միջեւ անցկացվեց արագ շախմատի պարտիաներիրից բաղկացած թայ-բրեյք:

Առաջին պարտիայում հաղթեց Կրամնիկը, երկրորդում` Արոնյանը, իսկ վերջինը, որն անցկացվեց «Արմագեդոնի» ժամանակացույցով, ավարտվեց ռուսաստանցի շախմատիստի հաղթանակով:

Այդպիսով, այս տարվա հոկտեմբերին Բիլբաոյում կայանալիք եզրափակիչ փուլում հանդես կգան աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), ՖԻԴԵ-ի հաշվարկով ամենաբարձր ռեյտինգ ունեցող Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), Ալեքսեյ Շիրովը եւ Վլադիմիր Կրամնիկը: