Բացել լրահոսը Փակել լրահոսը
Զախարովա
A A
Քաղաքականություն

Խաղաղապահների դերը Լեռնային Ղարաբաղում դժվար է գերագնահատել․ Զախարովա

Ռուս խաղաղապահների դերը Լեռնային Ղարաբաղում դժվար է գերագնահատել:

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա նշել է՝ ԼՂ-ի շուրջ իրավիճակի կարգավորման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են ամեն օր:

«Խորհրդակցություններ, բանակցություններ են ընթանում արտգործնախարարների հետ: Արտաքին գործերի նախարարությունների և դեսպանատների գծերով մենք փոխգործակցում ենք բառացիորեն ամեն օր»,- ասել է Զախարովան:

Նա նշել է, որ խաղաղապահները ամեն օր ներդնում են իրենց ուժը, հոգին, պրոֆեսիոնալիզմը և հմտությունները, որպեսզի իրավիճակը կարգավորվի», - եզրափակել է ԱԳՆ խոսնակը: