Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Քոչարյանն ամենազուսպն էր, ղարաբաղյան թիմը՝ Արկադի Ղուկասյանը, Սամվել Բաբայանը դեմ էին․ Բ․ Ասատրյան (տեսանյութ)

ՀԱԿ պատգամավորի թեկնածու 1994-1998թթ Կենտրոնական Բանկի նախագահ Բագրատ Ասատրյանը հիշում է, որ 1997թ․ ՀՀ իշխանությունները երբ քննարկել են ԼՂ հակամարտության կարգավիճակի հարցը, ինքը ներկայացրել է Հայաստանի ու Ադրբեջանի տնտեսական վիճակի վերաբերյալ վերլուծություն։ Եվ ասել է, որ այդ պահին երկու երկրների հնարավորությունները գրեթե հավասար են, բայց հետո կարող են փոխվել հօգուտ Ադրբեջանի՝ հաշվի առնելով նավթի գործոնը։ 

«1997թԱնվտանգության խորհրդի նիստի ժամանակ այսօրվա կարկառուն գործիչներից մեկը /Ռոբերտ Քոչարյանը․ խմբ/ հայտարարեց, թե Բաքվի նավթը հեքիաթ է։ Ես էլ ասացի, Ռոբերտ, եթե հեքիաթ է, դու էլ վարչապետ ես, մի հեքիաթ գտի, որը կապահովի 600 մլն դոլարի ներդրումը։ Հետո, թե՝ Բաքվի նավթը 2 տարի հետո ավարտվելու է, մենք ոչ մի զիջումների չենք գնա։ Որ հեսա Ադրբեջանը քայքայվելու է և նման ինչ-որ կիսախելագար գնահատականներ»,- ասաց Բ․Ասատրյանը։

Տնտեսագետը հիշեց, որ Ռ․Քոչարյանը նման կարծիքի էր եկել ընդամենը թերթերից մեկում ինչ-որ հոդված կարդալուց հետո։ Նաև հավելեց, որ  զիջումներին դեմ էր ղարաբաղյան ողջ թիմը․

«Իմիջայլոց, Քոչարյանն ամենազուսպն էր, ղարաբաղյան թիմը՝ Արկադի Ղուկասյան, Սամվել Բաբայան՝ դեմ էին։ 1997թ․ մենք հավասար կողմեր էինք, Ադրբեջանն ինքը շահագրգռված էր լուծման, բայց սա այն բեկումնային պահն էր, որից հետո՝ էլ շահագրգռված չէր։ Ես փակ քննարկումների ժամանակ միշտ ասել եմ, որ Ռոբերտը կամ Սերժն ի վիճակի չեն խաղաղ զիջումների ճանապարհով հարց լուծել։ Բնությունն է նրանց այդպես ստեղծել։ Ի վերջո նրանք այս անվտանգության համակարգի հիմնադիրներն են»,- ասաց Բ․Ասատրյանը։



Մանրամասները՝  տեսանյութում