Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ukraina
A A
Սպորտ

Անդրեյ Շևչենկոն գիտի Ուկրաինայի ամենավտանգավոր մրցակցին Եվրո-2020-ում

Ուկրաինայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն նշել է այն հավաքականի անունը, որի հետ նա չէր ցանկանա հանդիպել 2020թ Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆում։

«Ուկրաինայի հավաքականում ամեն ինչ նորմալ է։ Պատրաստվում ենք Եվրո-2020-ին։ Մենք ուրախ ենք, որ հանդես ենք գալու այդ մրցաշարում։ Մեր համար մեծ հաջողություն կլինի, եթե հաղթահարենք խմբային փուլը։ Ինչ վերաբերում է փլեյ-օֆֆին, ապա այդ փուլում չէի ցանկանա հանդիպել Իտալիայի հավաքականի հետ։ Այդ թիմը ունի որակյալ ֆուտբոլիստներ և բարձրակարգ մարզիչ։ Իտալիայի հավաքականը կարող է հաղթել Եվրոպայի առաջնությունում», - ասել է ուկրաինացի մասնագետը։

Ուկրաինայի հավաքականը Եվրոպայի առաջնությունում կխաղա Նիդեռլանդների, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանիների հետ։ Իտալիայի ազգային թիմը խմբային փուլում կհանդիպի Թուրքիայի, Շվեյցարիայի և Ուելսի հետ, ընդ որում բոլոր խաղերը կանցկացնի սեփական հարկի տակ։