Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ինտենսիվ այգիներում բերքատվությունն աճում է մինչև 6 անգամ (տեսանյութ)

Պետությունը խրախուսում է ավանդականից անցնել ժամանակակից այգեգործությանը։ Կաթիլային ոռոգում, կարկտապաշտպան ցանցեր, հիմնականում արտասահմանյան տնկիներ. ինտենստիվ այգու պարտադիր բաղադրիչներն են, մինչև 6 անգամ ավելի շատ բերք են տալիս։ Այս արդյունքը գրանցելու ճանապարհին կառավարությունը պատրաստ է արտոնյալ վարկեր տրամադրել կամ կատարված ծախսերը փոխհատուցել։ Նախորդ տարի 2019-ի համեմատ 9 անգամ ավելի շատ ինտենսիվ այգի է հիմնվել։ Մուրադյաներն օրինակ Ազատավան համայնքում պետական ծրագրի շնորհիվ ինտենսիվ հեկտարները 3 հասցրել են 11 հեկտարի։