Բացել լրահոսը Փակել լրահոսը
193044104_120362596868550_4385484935210381193_n
A A
Քաղաքականություն

Շանթ դաշինքի հայտարարությունը

Շանթ դաշինքը հայտարարություն է տարածել․
.
Հարգելի՛ հայրենակիցներ, համախոհներ.
Շանթ դաշինք կուսակցությունը պաշտոնապես պետական գրանցում է ստացել սույն թվականի մայիսի 24-ին:
 
2021 թ-ի մայիսի 12-ից Հայաստանը հայտնվեց նոր աշխարաքաղաքական իրավիճակում, ենթարկվեց ադրբեջանական ագրեսիայի՝ ստանալով նորանոր արտաքին մարտահրավերներ: Հայաստանի խախտված տարածքային ամբողջականության և տարածքային կորուստների վտանգի պայմաններում Շանթ Դաշինք կուսակցությունը նպատակահարմար չի գտնում մասնակցել ընտրություններին, սակայն կուսակցությունը, որպես արդեն կազմակերպված կառույց, էլ ավելի արդյունավետ է շարունակելու պայքարը հանուն
 
Հայաստանի անկախության և ազատության՝ շարունակական փոփոխվող աշխարհաքաղաքականության սրընթաց զարգացումների խորապատկերին։
Առավել հանգամանալից մանրամասնություններով առաջիկայում հարցրազրույցներով հանդես կգան՝ Շանթ Հարությունյանն ու Շանթ Դաշինք կուսակցության նախագահ՝ Շահեն Հարությունյանը: