Բացել լրահոսը Փակել լրահոսը
21.thumb_
A A
Պաշտոնական

ԿԸՀ-ն հորդորում է «Ընտրողների ռեգիստրում» ստուգել տվյալների համապատասխանությունը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հորդորում է ԿԸՀ համացանցային կայքի «Ընտրողների ռեգիստր» բաժնում ստուգել ձեր տվյալների համապատասխանությունը և առկայությունը ընտրողների ցուցակում։ Ընտրողների ռեգիստրում որոնման արդյունքում հնարավոր է տեսնել նաև նշված հասցեում հաշվառված բոլոր ընտրողների տվյալները։

Ընտրողների ցուցակներում անճշտություններ, թերություններ (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) հայտնաբերելու դեպքում կարող եք այդ թերությունները վերացնելու մասին դիմում ներկայացնել  տարածքային անձնագրային ծառայություն կամ անձնագրային և վիզաների վարչություն մինչև ս․թ․ հունիսի 10-ը։