Բացել լրահոսը Փակել լրահոսը
250521ZavenKhanjyan
A A
Պաշտոնական

ԱՀ նախագահ Հարությունյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրենին 

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 25-ին ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի գլխավորությամբ: 

Զրուցակիցները քննարկել են կազմակերպության կողմից Արցախում տարբեր բարեգործական ծրագրերի իրականացման և Արցախ-Սփյուռք կապերի խորացման հետ կապված հարցեր:

Արայիկ Հարությունյանը կարևորել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության աջակցությունն Արցախին՝ հույս հայտնելով, որ  կազմակերպությունն այսուհետ ևս նույն եռանդով կշարունակի իր հայրենանվեր գործունեությունը մեր հանրապետությունում: