Բացել լրահոսը Փակել լրահոսը
214575
A A
Պաշտոնական

Արփա գետից և Կեչուտի ջրամբարից ինքնաշեն ցանցեր են դուրս բերվել

Օրերս Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային  բաժնի աշխատակիցների կողմից իրականացված հերթական շրջայցերի ընթացքում հայտնաբերվել և Արփա գետից դուրս է բերվել 7 ինքնաշեն ցանց (Էկրան): Կեչուտի ջրամբարից՝ 3 դնովի ձկնորսական ցանց է հանվել։

Արգելված միջոցներն օրենքով սահմանված կարգով տեղում ոչնչացվել են։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության  և ընդերքի տեսչական մարմինը: