Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Անցկացվել են հրամանատարական հավաքներ

4-րդ զորամիավորման զորամասերից մեկում մայիսի 21-ին անցկացվել են հրաձգային և մոտոհրաձգային վաշտերի ու մարտկոցների հրամանատարների հավաքներ: 

Հավաքների մասնակիցները զարգացրել են զորքերի ամենօրյա գործունեության ղեկավարման հմտությունները, ամրապնդել անհատական պատրաստության մակարդակն ու ղեկավար փաստաթղթերի իմացությունը։