Բացել լրահոսը Փակել լրահոսը
188063335_2946924822215294_6413568984106686865_n
A A
Պաշտոնական

Առողջապահության նախարարի պաշտոնակատարի գնահատմամբ՝ պատվաստումների ընթացքը դեռ գոհացուցիչ չէ

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով այսօր եղել է Շիրակի մարզում:
Մարզպետ Հովհաննես Հարությունյանի ուղեկցությամբ նախարարի պաշտոնակատարը շրջել է Ախուրյանի և Արթիկի բժշկական կենտրոններում, ինչպես նաև Գյումրիի
Ն. Ա. Մելիքյանի անվան թիվ 2 և Բեռլին պոլիկլինիկաներում։
Շրջայցի ընթացքում Անահիտ Ավանեսյանը զրուցել է բուժաշխատողների հետ, հետաքրքրվել մարզում պատվաստումային գործընթացով և դիմելիությամբ։
Շիրակի մարզպետարանում նախարարի պաշտոնակատարը հանդիպել է բժշկական կենտրոնների ներկայացուցիչներին, ներկայացրել առողջապահության նախարարության քաղաքականությունը` կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ պատվաստումային գործընթացի առումով, խոսել հանրապետության տարածքում պատվաստումների վիճակագրությունից, պատասխանել ներկաների հարցերին:
Նշենք, որ Շիրակի մարզը պատվաստումային գործընթացում լավ ցուցանիշներ է գրանցում։
Այցի վերջում Անահիտ Ավանեսյանը և Հովհաննես Հարությունյանը պատասխանել են լրատվամիջոցների հարցերին։