Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+futbol (1)
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» և «Արարատը» ոչ-ոքի խաղացին, իսկ «Վանը» հաղթեց «Ալաշկերտին»

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայում այսօր մեկնարկեց նախավերջին` 24-րդ տուրը:

Մրցաշարային աղյուսակի 2-րդ տեղում գտնվող «Ալաշկերտը» Չարենցավանում 1:3 հաշվով պարտվեց «Վանին»: Հաղթողների կազմում դուբլի հեղինակ դարձավ Էզա Կուասին: 

Զուգահեռ ընթացող «Արարատ-Արմենիա» - «Արարատ» խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1: Այստեղ հաշիվը բացեց արարատցի Մաքսիմ Զադերական, իսկ հավասարեցրեց Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը:

Այս ոչ-ոքիից հետո «Արարատ-Արմենիան» վաստակեց 38 միավոր և բարձրացավ 2-րդ հորիզոնական: Նրան հաջորդում են «Արարատն» ու «Ալաշկերտը», որոնք ունեն 37-ական միավոր: 

Մրցաշարային աղյուսակը 41 միավորով գլխավորում է «Նոան», որն այսօր պետք է հյուրընկալվի «Ուրարտուին», որը 32 միավորով գտնվում է 5-րդ հորիզոնականում: «Վանը» տարավ իր 8-րդ հաղթանակը և այժմ 28 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը: