Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զավեն Անդրեասյանը հաղթեց

Սպորտ
baa0d0d388177f69dc7097e401779ea1


Հունական Կալամարիայում շարունակվող շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանի գրոսմայստեր Զավեն Անդրեասյանը նախավերջին, 8-րդ տուրում, հաղթեց բուլղարացի Մարիան Պետրովին եւ վաստակելով 6,5 միավոր, սկսեց միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Նրա հետ համաքայլ ընթացող Սուաթ Աթալիկը (Թուրքիա) այս տուրում պարտվեց եւ ետ մնաց մեր շախմատիստից: Վերջին, 9-րդ տուրում, Զավեն Անդրեասյանը սպիտակներով կմրցի բուլղարացի գրոսմայստեր Ժուլիան Ռադուլսկիի հետ:

Մրցաշարում երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ նաեւ մեր շախմատիստ
Վահե Բաղդասարյանը: Նա վաստակեց 5,5 միավոր եւ այժմ զբաղեցնում է 10-րդ տեղը: Մրցանակային տեղ գրավելու համար նա պետք է 9-րդ տուրում անպայման հաղթի իր վերջին մրցակցին` հունացի Իոանիս Նիկոլաիդիսին:

Մեր երրորդ մասնակից Աղասի Ինանցը, ավաղ, երրորդ անընդմեջ պարտությունը կրեց եւ 38-րդ տեղից նահանջեց 48-րդ հորիզոնական: