Բացել լրահոսը Փակել լրահոսը
617085960_1273701588116524_2232930272845707634_n
A A
Պաշտոնական

Տեղեկություններ էին ստացվել, որ Ջանֆիդա գյուղի 46-ամյա բնակիչը տանը ապօրինի զենք-զինամթերք է պահում

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում հունվարի 21-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ջանֆիդա գյուղի 46-ամյա բնակիչը տանը ապօրինի զենք-զինամթերք է պահում, ինչպես նաև պահում և օգտագործում է թմրամիջոց:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Դատարանի որոշմամբ կատարված խուզարկությամբ 46-ամյա տղամարդու տան նկուղում հայտնաբերվել են նռնակ՝ իր պայթուցիչով, գնդացիրի և ինքնաձիգի 113 փամփուշտ, սվին-դանակ, ազդանշանային հրթիռանետիչ, գիշերային դիտարկման հեռադիտակ, մեկփողանի ողորկափող հրացան և նետողական զենք:

Միաժամանակ, նրա տիրապետության տակ գտնվող տներից մեկի նկուղում հայտնաբերվել են մեկփողանի ողորկափող որսորդական հրացան և ինքնաձիգի փամփուշտ։
Ջանֆիդա գյուղի բնակիչ 46-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ այն դեպքերում, երբ ապօրինի պահվող զենք-զինամթերքը իրավապահներն են հայտնաբերում և առգրավում, քրեական պատասխանատվությունն անխուսափելի է: Մինչդեռ կամավոր հանձնումների դեպքում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից: