Բացել լրահոսը Փակել լրահոսը
վթար
A A
Պաշտոնական

«Dodge» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել քաղաքացիների․ կա չորս վիրավոր

Մայիսի 16-ին, ժամը 18։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ Քոչարի փողոցում տեղի է ունեցել վրաերթ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Dodge» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ Թ) վրաերթի է ենթարկել Լ Հ-ին (ծնված 1961 թ), Լ Ս-ին (ծնված 1986 թ) և Գ Ս-ին (ծնված 2018 թ)։ Վերջինս հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իսկ մյուս տուժածները՝ «Արմենիա» ՀԲԿ։ Բժիշկները Լ Հ-ի և Լ Ս-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Գ Ս-ինը՝ ծանր։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։