Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+mxitaryan
A A
Սպորտ

«Ռոման» հաղթեց հռոմեական դերբիում, Հենրիխ Մխիթարյանը անձնական ռեկորդ սահմանեց (տեսանյութ)

Իտալիայի Ա սերիայի 37-րդ տուրում կայացած Հռոմի դերբիում «Ռոման» 2:0 հաշվով վստահ հաղթեց «Լացիոյին»: Խաղի հաշիվը 42-րդ րոպեին բացեց Հայաստանի հավաքականի աբագ Հենրիխ Մխիթարյանը, իսկ այն ամրապնդեց Պեդրոն, երկրորդ խաղակեսի վերջում:

Ինչպես հայտնում են իտալական լրատվամիջոցները, հայ ֆուտբոլիստն այս խաղում իր առաջին գոլն է խփել հռոմեական դերբիում: Բացի այդ նա գերազանցել է իր անձնական ռեկորդը` թոփ 5 երկրների առաջնությունում մեկ մրցաշրջանում դառնալով 12 գնդակի հեղինակ: Հենրիխ Մխիթարյանը նաև Գերմանիայի, Անգլիայի և Իտալիայի առաջնություններում խաղալիս առաջին անգամ գոլ է խփել երեք անընդմեջ խաղերում:

«Ռոման» այս հաղթանակից հետո վաստակեց 61 միավոր և պահպանեց 7-րդ տեղը, որը եվրոպական մրցաշարին մասնակցելու իրավունք է տալիս: «Լացիոն» երրորդ անընդմեջ պարտությունը կրեց արտագնա խաղում և այժմ 67 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը: