Բացել լրահոսը Փակել լրահոսը
186503097_2943834682524308_282787715174050039_n
A A
Պաշտոնական

Պատվաստումների շարժական կայաններում առկա է նաև չինական «Կորոնավակ» պատվաստանյութը

Այսօրվանից մայրաքաղաքի տասը պոլիկլինիկայում և COVID-19-ի դեմ պատվաստումների շարժական կայաններում առկա է նաև չինական «Կորոնավակ» պատվաստանյութը։ Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
 
Մայիսի 17-ից պատվաստանյութը հասանելի կլինի նաև մայրաքաղաքի մյուս և մարզային առողջության առաջնային պահպանման բոլոր օղակներում։
Նշենք, որ «Կորոնավակ» պատվաստանյութով կարող են պատվաստվել 18-ից բարձր բոլոր քաղաքացիները' ըստ դիմելիության և կամավորության սկզբունքով։