Բացել լրահոսը Փակել լրահոսը
70247_b
A A
Պաշտոնական

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը

Մայիսի 15-ին, ժամը 14։51-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն Ա․ Խ․-ին (ծնված 1957 թ.) ցուցաբերել են առաջին օգնություն, պատգարակով իջեցրել (մոտ 150 մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: