Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+manchester
A A
Սպորտ

«Մանչեսթեր Յունայթեդը» 8 տարի չի կարողանում առաջ անցնել «Մանչեսթեր Սիթիից»

Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի մեկնարկային խաղում 2-րդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվել է 4-րդ հորիզոնականում գտնվող «Լեսթերին»:

Այդպիսով, «կարմիր սատանաները» 8-րդ տարին անընդմեջ չեն կարողանում առաջ անցնել իրենց սկզբունքային մրցակցից` «Մանչեսթեր Սիթիից»: Բանն այն է, որ այդ պարտությունից հետո առաջին հորիզոնականում ընթացող «քաղաքացիները» 10 միավորի առավելություն են ստացել իրենց համաքաղաքացիների նկատմամբ և անհասանելի են դարձել: «Երկնագույնները» 7-րդ անգամ նվաճել են Անգլիայի չեմպիոնի կոչումը:

«Մանչեսթեր Յունայթեդը» վերջին անգամ «Սիթիից» առաջ է անցել 2013 թվականին, երբ Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորությամբ գրավել են 1-ին տեղը և դարձել հաղթող: Դրանից հետո «կարմիրները» միշտ ետ են մնացել «երկնագույններից»:

Ինչ վերաբերում է նրան, որ մանչեսթերյան ակումբները կարող են զբաղեցնել մրցաշարային աղյուսակի առաջին երկու տեղերը, ապա պետք է նշել, որ դա առաջին դեպքը չի լինի: 2012-2013թթ առաջնությունում թիմերը գրավել էին հենց առաջին երկու հորիզոնականները, սակայն այլ հերթականությամբ` «Մանչեսթեր Յունայթեդ», ապա նոր «Մանչեսթեր Սիթի»: