Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Աժ-ն՝ լուծարվելուց մեկ օր անց (տեսանյութ)

Այսօր՝ լուծարումից մեկ օր անց, Ազգային ժողովում իրավիճակը գրեթե սովորականի պետ էր։

Յոթերորդ գումարման Ազգային ժողովը երեկ իրավունքի ուժով լուծարվեց, թեև այս խորհրդարանը կատարելու է իր լիազորությունները մինչև հունիսի 20-ի ընտրություններից հետո հաջորդ խորհրդարանի ձևավորումը։

 «Ա1+»-ը  շրջեց խորհրդարանի միջանցքներում՝ հասկանալու՝ ինչ է փոխվել լուծարումից հետո։

Իրավիճակը ԱԺ միջանցքնեում գրեթե նույնն էր, ինչ նախկինում՝ ոչ նիստերի օրերին, շարունակվում էին ջեռուցման համակարգերի վերանորգման աշխատանքները։

Ազգային ժողովում էին գրեթե միշտ այնտեղ աշխատող պատգամավորները, տեղում չէին սովորաբար բացակայող պատգամավորները։

ԱԺ-ում ակտիվությունն ավելացավ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի կազմակերպած  շուշեցի ճարտարապետների գործունեությունը ներկայացնող նյութերի ցուցադրության ընթացքում, մինչ այդ միջանցներում համեմատաբար լռություն էր, ակտիվ էին միայն լրագրողները։

Նշենք, որ անկախ Հայաստանի պատմության մեջ երկրորդ անգամ է, որ Ազգային ժողովն արձակվում է սահմանված ժամ կետից շուտ: 2018թ. նոյեմբերին ևս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո խորհրդարանը ցրվել էր նույն ընթացակարգով: