Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+atletika
A A
Սպորտ

Հայաստանը կմասնակցի Եվրոպայի փոքր երկրների աթլետիկայի առաջնությանը

Հայաստանի աթլետիկայի հավաքականը կմասնակցի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը։

Առաջնությունը պետք է կայանար դեռևս անցած տարի, Սան Մարինոյում, սակայն կորոնավիրուսի պաճառով այն չեղարկվել էր։ Եվ ահա, Եվրոպայի աթլետիկայի ֆեդերացիայի որոշմամբ առաջնությունը կանցկացվի այս տարվա հունիսի 5-6-ը, հենց Սան Մարինոյում։

Մեր թիմը մրցավայր կմեկնի 12 մարզիկով: Նրանք  հանդես կգան վազքուղյակներում, նետորդների  և ցատկորդների հատվածներում: Սան Մարինոյում հավաքականին կմիանան վազորդ Երվանդ Մկրտչյանն ու եռացատկորդ Լևոն Աղասյանը, որոնք մայիսի 21–ից հունիսի 3–ը ուսումնամարզական հավաք են անցկացնելու Հունաստանի Կալամանկա  քաղաքում: