Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+lazio
A A
Սպորտ

Իտալիայի ֆուտբոլի Ա սերիայի նորեկը մեկ ամսում պետք է փոխի սեփականատիրոջը

«Սալերնիտանա» ֆուտբոլային ակումբը 23 տարի անց կրկին իրավունք է նվաճել հանդես գալու Ա սերիայում, սակայն Սալերնո քաղաքը ներկայացնող թիմը նոր մրցաշրջանից առաջ հայտնվել է լուրջ խնդրի առաջ:

 

Ինչպես պարզվում է, ակումբի նախագահ Կլաուդիո Լոտիտոն միաժամանակ համարվում է Հռոմի «Լացիոյի» սեփականատերը: Ա սերիայի կանոնակարգով արգելվում է մեկ մարդուն առաջնությունում ունենալ երկու ակումբ: Դա նշանակում է, որ Կլաուդիո Լոտիտոն առաջիկա մեկ ամսում պետք է վաճառի «Սալերնիտանան», հակառակ դեպքում այն կզրկվի Ա սերիայում խաղալու իրավունքից:

 

«Լոտիտոն մի քանի տարի բացառության կարգով ղեկավարում է երկու ակումբ, բայց այժմ դա հնարավոր չէ: Այդ օրենքը ՖԻՖԱ-ի պահանջներից է: Օրենքը հստակ ասում է, որ մեկ անձը չի կարող լինել երկու ակումբի սեփականատեր: Իսկ եթե այսպես մնա, ապա «Սալերնիտանան» եկող մրշարջանում չի կարող խաղալ Ա սերիայում», - ստեղծված իրավիճակը պարզաբանել է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան: