Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat
A A
Սպորտ

«Արարատը» 0:0 խաղաց «Ալաշկերտի» հետ և ձեռքից բաց թողեց առաջին հորիզոնականը

VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի մեկնարկային խաղում Երևանի «Արարատը» սեփական դաշտում ընդունեց «Ալաշկերտին»:

 

Արարատցիները հաղթելու դեպքում շրջանցում էին ալաշկերտցիներին և դառնում էին մրցաշարի միանձնյա առաջատար: Սակայն դաշտի տերերին այդպես էլ չհաջողվեց գոլ խփել, չնայած հյուրերը խաղն ավարտեցին 10 ֆուտբոլիստով (80-րդ րոպեին դաշտից հեռացվեց պաշտպան Միհայլո Յովանովիչը): «Ալաշկերտին» նույնպես չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը: Արդյունքում, գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի` 0:0:

 

«Ալաշկերտը» վաստակեց 37 միավոր և պահպանեց առաջին հորիզոնականը: «Արարատը» 36 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական: Նրան կարող է հավասարվել «Արարատ-Արմենիան», որը վաղն այս տուրի շրջանակում հանդիպելու է հետնապահներից մեկի` «Փյունիկի» հետ: Երրորդ տեղում ընթացող «Նոան» ունի 35 միավոր: