A
A
Երկիշխանություն Կալամարիայում
Հայաստանի գրոսմայստեր Զավեն Անդրեասյանը շարունակում է վստահ ելույթները հունական Կալամարիայում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում:
4-րդ եւ 5-րդ տուրում տանելով երկու անընդմեջ հաղթանակներ` նա հավասարվեց մրցաշարի միանձնյա առաջատար Սուաթ Աթալիկին: 6-րդ տուրում նրանք արդեն հանդիպեցին միմյանց հետ: Սպիտակներով հանդես եկող Զավեն Անդրեասյանին չհաջողվեց կոտրել թուրք շախմատիստի դիմադրությունը եւ գրանցվեց մարտական ոչ-ոքի:
Այժմ Անդրեասյանն ու Աթալիկը 5-ական միավորով բաժանում են 1-2-րդ տեղերը: 7-րդ տուրում մեր շախմատիստը սեւերով կհանդիպի հույն գրոսմայստեր Իոանիս Նիկոլաիդիսի հետ:
Մեր մյուս շախմատիստներ Վահե Բաղդասարյանը եւ Աղասի Ինանցը վեց տուրից հետո վաստակել են համապատասխանաբար 3,5 ու 3 միավոր եւ զբաղեցնում են 21-րդ ու 27-րդ տեղերը: