Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma miki
A A
Սպորտ

«Ռոման» ջախջախեց հետնապահ «Կրոտոնեին». Մխիթարյանը 1+2 արդյունավետություն արձանագրեց (տեսանյութ)

Իտալիայի Ա սերիայի 35-րդ տուրի խաղում Հռոմի «Ռոման» իր հարկի տակ ընդունեց «Կրոտոնեին» և հաղթեց 5:0 հաշվով:

Մրցաշարի հետնապահի ջախջախման սկիզբը 47-րդ րոպեին դրեց Հենրիխ Մխիթարյանը, որը հաշվենկատ փոխանցում կատարեց Մայորալին, ով գրավեց դարպասը: 70-րդ և 73-րդ րոպեներին դուբլի հեղինակ դարձավ Լորենցո Պելեգրինին, ընդ որում դրանից մեկին կրկին մասնակցեց հայ ֆուտբոլիստը: Իսկ ահա 78-րդ րոպեին արդեն Հենրիխ Մխիթարյանը գրավեց մրցակցի դարպասը և այսպիսով խփեց իր 10-րդ հոբելյանական գնդակն Իտալիայի ընթացիկ առաջնությունում: Խաղի վերջին րոպեին Մայորալը հաշիվը դարձրեց 5:0: Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ողջ խաղին:

Այս հաղթանակից հետո «Ռոման» վաստակեց 58 միավոր և կրկին բարձրացավ 7-րդ տեղ, որը եվրոգավաթներին մասնակցելու հնարավորություն է տալիս: Նրան հետապնդող «Սասուոլոն» ունի 56 միավոր:

Հաջորդ` 36-րդ տուրում, «Ռոման» Միլանում կհանդիպի Իտալիայի նորընծա չեմպիոն «Ինտերի» հետ: Խաղը կկայանա մայիսի 12-ին: