Բացել լրահոսը Փակել լրահոսը
183996751_3195683357325603_4210310118108563471_n
A A
Սպորտ

Ըմբիշներ Արմեն Մելիքյանը և Կարեն Ասլանյանը Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել

Հունահռոմեական ոճի ըմբիշներ Արմեն Մելիքյանը (60 կգ) և Կարեն Ասլանյանը (67 կգ) Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

🤼Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարում հայ մարզիկները դուրս են եկել եզրափակիչ՝ միևնույն ժամանակ նվաճելով Տոկիոյում կայանալիք խաղերի ուղեգիր։

🤝Հայ ըմբիշների հաղթական ելույթներին մրցավայրից հետևել են ՀՀ #ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, որն այս օրերին աշխատանքային այցով Սոֆիայում է, և Բուլղարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանը։

✅Այժմ Հայաստանն Օլիմպիական խաղերի 8 ուղեգիր ունի․ ավելի վաղ ուղեգրեր էին նվաճել բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը, ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանը և Վազգեն Թևանյանը։