Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքերը ցանկալի հյուրեր չեն

Սպորտ
01e0cb5fa9cb805903a72dc0dcf7d39d

Ուկրաինայի FEMEN կանանց շարժումը Եվրոպայի լիգայի «Կարպատներ» - «Գալաթասարայ» հանդիպումից առաջ Լվովի քաղաքապետարանին կոչ էին արել արգելել թուրք ֆուտբոլասերների մուտքը քաղաք: Նրանք դա բացատրել են այն փաստով, որ հենց թուրքերն են բոլորից շատ անպարկեշտ առաջարկություններ անում ուկրաինուհի կանանց (ըստ քաղաքական եւ սոցիոլոգիական ուսումնասիրությունների ինստիտուտի հարցման արդյունքներով նրանք կազմում են 52 տոկոսը):

FEMEN-ը միաժամանակ գտնում է, որ շարմանը պետք է աջակցեն նաեւ ուկրաինացի ֆուտբոլասերները` պաշտպանելով ուկրաինուհիներին օտարերկրացի «տղամարդկանցից»: Ավելին, շարժման ակտիվիստները առաջարկով դիմել են երկրի Ռադային (խորհրդարան) եւ պահանջում են նոր կետ մտցնել քրեական օրենսգրքում, ըստ որի ոչ միան մարմնավաճառները, այլեւ նրանց ծառայություններից օգտվող տղամարդիկ պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն:

FEMEN-ը նաեւ հիշեցրել է, որ 2012 թվականին Ուկրաինայում անցկացվելու է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը, իսկ դա նշանակում է, որ մեծանալու է օտարերկրացիների այցը երկիր, դրա հետ միասին ավելանալու են մարմնավաճառության հետ կապված խնդիրները: