Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hff komite
A A
Սպորտ

ՀՖՖ-ն որակազրկեց «Նոայի» և «Ալաշկերտի» մարզիչներին․ ակումբները տուգանվեցին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեն անցկացրել է հերթական նիստը:

Կոմիտեի որոշմամբ «Նոա» թիմի մարզիչ Ալեքսանդրու Մելենցիուցին որակազրկել 2 խաղով, իսկ «Նոա» ակումբը տուգանվել է 250 հազար դրամով՝ «Ալաշկերտի» հետ խաղում մրցակից թիմի մարզիչներին հայհոյելու համար:

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը և նրա օգնական Կարեն Բարսեղյանը նույնպիսի արարքի համար ենթարկվել են նման պատժի, իսկ ահա «Ալաշկերտ» ակումբը տուգանվել 500 հազարով։

Կարգապահական կոմիտեն «Ուրարտուի» ֆուտբոլիստ Ռոբերտ Բաղրամյանին որակազրկել է 4 խաղով՝ «Շիրակի» հետ խաղում բռնարարք կատարելու համար։ «Ուրարտու» ՄՀԿ ակումբը տուգանվել է 100 հազար դրամի չափով։