Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma-mu
A A
Սպորտ

«Ռոման» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին», բայց դուրս մնաց Եվրոպայի լիգայից

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղում Հռոմի «Ռոման» սեփական դաշտում ընդունեց «Մանչեսթեր Յունայթեդին»: Ինչպես թիմերի առաջ հանդիպումը, երկրորդը նույնպես գոլառատ ստացվեց: Դաշտի տերերի խփած երեք գնդակներին հյուրերը պատասխանեցին երկուսով: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում մասնակցեց ողջ խաղին:

«Ռոման» չնայած հաղթեց 3:2 հաշվով, սակայն դուրս մնաց լիգայից, քանի որ մեկ շաբաթ առաջ Անգլիայում պարտվել էր 2:6 խոշոր հաշվով: Եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» կհանդիպի իսպանական «Վիլյառեալի» հետ, որը երկու խաղերի արդյունքով հաղթել է Լոնդոնի «Արսենալին»` 2:1. 0:0: