Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+judo
A A
Սպորտ

Ֆերդինանտ Կարապետյանը Կազանում զբաղեցրեց 7-րդ տեղը

ՌԴ Կազան քաղաքում անցկացվող ձյուդոյի «Մեծ սաղավարտի» հերթական փուլի մրցաշարում, որը նաև վարկանիշային է, Հայաստանից մասնակցեց միայն Ֆերդինանտ Կարապետյանը:

Մեր մարզիկը վստահ սկսեց 73 կգ քաշայինների մրցումները և մեկնարկում տարավ երեք անընդմեջ հաղթանակ, ընդ որում բոլորն էլ իպոնով` այսինքն, ժամանակից շուտ: Ավաղ, քառորդ եզրափակչում   Ֆերդինանտ Կարապետյանը հավասար մենամարտում, միայն զգուշացման պատճառով, զիջեց ռուսաստանցի  Մախմադբեկ  Մախմադբեկովին: Սփոփիչ մրցաշարի առաջին մարտում նա իպոնով պարտվեց բելառուսցի Վադիմ Շոկային և ի վերջո զբաղեցրեց 7-րդ տեղը: Դա վարկանիշային 260 միավոր բերեց  Ֆերդինանտ Կարապետյանին:

Այժմ մեր մարզիկը կպատրաստվի հունիսի 6-13-ը Բուդապեշտում (Հունգարիա) կայանալիք 2021թ աշխարհի առաջնությանը, որը օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարն է: